- Հայերեն
- Français
- English
«Եղել ենք , կանք ու պիտի լինենք»








2022թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի ՍՈՒՐԲ ՅՈԹ ՎԵՐՔ եկեղեցի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհրդի, մանկավարժների և հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ, ազգային հոգևոր դարձի ու համախմբման հրամայականով, տեղի ունեցավ խաչերթ՝ ի նպաստ հայապահպանության, ազգային արժանապատվության արժևորման։
Կրթօջախի ուսանողությունը գիտակցում էր, որ այսօր փոթորկալից է մեր առօրյան, հոգին և միտքը, իսկ այդ նախաձեռնությունը միտում ուներ խաղաղեցնելու ու խաղաղ հոգով ապրեցնելու մեզ՝ հայերիս։ Այսօր քան երբևէ պարտավոր ենք մեր մեջ ունենալ Աստծո զորությունը և համախմբվածությամբ պիտի միաբանվել մեկ գաղափարի շուրջ․«Եղել ենք , կանք ու պիտի լինենք»։
Երթն ավարտվեց գիտակից և հավատքով լցված սովորողների հույսի աղոթքով։




