- Հայերեն
- Français
- English
«Հավերժ խոնարհում ու փառք Ձեզ՝ քաջ մարտիկներ. Հայոց բանակի հպարտ արծիվներ»







Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ուսումնարանի զինղեկ Ս. Կարապետյանի, կուսղեկ Հ. Մաղաքյանի և Ա.Մարգարյանի ուղեկցությամբ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ «Ազատամարտիկների պանթեոն»-ում իրենց խոնարհումն ու նվիրումը բերեցին մարտիրոսված մարտիկների շիրիմների առաջ:
Կարոտի, ապրելու, սփոփանքի բառեր էին որոնում նրանք, որոնք խնկարկման հետ բարձրացան երկինք՝ խոստանալով, որ սխրանքի ու նվիրումի հերոսական այս օրինակը կդառնա փյունիկ՝ սերնդակիցների ու ընկերների համար, իսկ տղաների չիրականցած երազանքներն ու նպատակները կիրագործվեն կրտսեր ընկերների կողմից:
Խնկարկման պահին վերջին միտքը միակն էր․ «Ձեզ բացակա չե՛նք դնի․․․»։
Ուսանողները ծաղիկներ խոնարհեցին մեր հերոսների շիրիմներին և տուն դարձան իրենց ուխտը վերաիմաստավորած՝ հավերժ փառաբանելով անմահ հերոսներին՝ անուն առ անուն։




