- Հայերեն
- Français
- English
Սոցիալական ներառում հանուն դրական փոփոխությունների



Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղղորդմամբ «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողներ Ահարոն Մելիքյանը և Զոհրաբ Գևորգյանը, «Համակարգչային օպերատրություն՝ օպերատր համակարգչի» մասնագիտությամբ 3-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Սիմոնյանը, 2021 թվականի փետրվարի 18-21-ը մասնակցեցին «Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության կովկասյան ինստիտուտի» կողմից իրականացվող «Սոցիալական ներառում հանուն դրական փոփոխությունների» խորագրով ուսուցողական ծրագրին: Ծրագիրը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի երիտասարդների կողմից սոցիալական իրավունքների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը:
Կարիերայի ուղղորդման կենտրոն




