- Հայերեն
- Français
- English
Վիկտորինա` «Մաթեմատիկան և մենք» խորագրով









Սույն թվականի փետրվարի 18-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում անցկացվեց վիկտորինա` «Մաթեմատիկան և մենք» խորագրով: Վիկտորինային մասնակցում էին առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի հինգ մասնակցից կազմված հավաքական թիմերը:
Մրցույթի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, արժևորել նոր գիտելիքների ձեռքբերումը, զարգացնել ուսանողների թիմային աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակությունն ու կազմակերպել ուսանողների նպատակային ժամանցը:
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը:
Խաղասկզբին ներկայացվեց վիկտորինայի կանոնակարգը:
Միջոցառումը կազմված էր երկու փուլից: Առաջին փուլի համար նախատեսված էր 11 հարց, իսկ երկրորդ փուլի համար` 16 /մաթեմատիկական խաչբառի տեսքով/:
Խաղի ավարտին կատարվեց արդյունքների ամփոփում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց առաջին կուրսերի հավաքական թիմը:
Մրցույթում հաղթած թիմը պարգևատրվեց պատվոգրով:
Մրցույթի կազմակերպիչ՝ Ռ.Պետրոսյան




