Այցելություն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան 

12/11/2018

 

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Գյումրու Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան: Այցելությունը կազմակերպվել էր հասարակագիտություն առարկայից «Գեղագիտություն» բաժնի ուսումնասիրման շրջանակներում` գեղեցիկի ընկալումը ավելի պատկերավոր դարձնելու համար:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց Ասլամազյան քույրերի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց յուրաքանչյուր սրահում ցուցադրված աշխատանքների թեմատիկային, գեղանկարչության և քանդակագործության նմուշներին: Իրենց ինքնատիպությամբ ուսանողներին գրավեցին հատկապես Ասլամազյան քույրերի կողմից ստեղծված խեցեգործական աշխատանքները:
Արդյունքում ուսանողները ծանոթացան Ասլամզյան քույրերի ստեղծագործական աշխարհին, գնահատեցին այդ ստեղծագործությունները՝ որպես մշակութային բարձր արժեքներ, որոնք շնչում էին հայաստանյան գույներով ու երանգներով:

Կազմակերպիչ՝ Ա.Աղաբաբյան