- Հայերեն
- Français
- English
Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
17/09/2019
2019թ․ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց իրազեկիչ սեմինար-դասընթաց, այս անգամ «Ոսկերչություն` ոսկերիչ» մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի ուսանողների համար:
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
- Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
- Մասնագիտական կողմնորոշման խնդիրը, սուբյեկտները
- Մասնագիտական զարգացման փուլերը
- Մանագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը
- Ծառայությունների ձևերը
- 6 քայլ մասնագիտության ընտրության հարցում
- Ջ. Հոլլանդի 6 անձնային տիպերը
Դասընթացը վարեց՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Նա սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացի թեմաները և պատասխանեց բոլոր հարցադրումներին:
Կարիերայի ուղղորդման կենտրոն




