«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում





Նոյեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հումանիտար մեթոդմիավորման կողմից կազմակերպվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում:
Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Գարեգին Նժդեհի կյանքին, քաղաքական հայացքներին և նրա ազգանվեր գործունեությանը: Արժևորել նրա անուրանալի դերը Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում:
Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց քննարկում. արդյունքում ուսանողները ճիշտ պատկերացում կազմեցին հայ ժողովրդի համար պատմական այդ կարևոր ժամանակահատվածում հայ նշանավոր զինվորական և քաղաքական գործիչների դիրքորոշման մասին:
Հայոց պատմության դասախոս Ա.Պետրոսյանը, ամփոփելով ուսանողների արտահայտած մտքերը, հավելեց. բոլորի պարտքն է ճանաչել և ըստ արժանվույն մեծարել հայրենիքի նվիրյալներին, այդ թվում Գարեգին Նժդեհին, որի համար միակ սրբությունը հայրենիքն էր, գերագույն նպատակը՝ ազատ, անկախ պետականություն ունենալը:
Պատասխանատուներ՝ Ա. Պետրոսյան
Ք. Գրիգորյան




