- Հայերեն
- Français
- English
Այցելություն Գյումրու «Լենտեքս» գործարան
Ս/թ հոկտեմբերի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» III կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու «Լենտեքս» գործարան, որի նպատակն էր ծանոթանալ գործարանի ժամանակակից սարքավորումներին, ամրապնդել ուսանողների մասնագիտական կարողությունները, վարպետ-մասնագետների կողմից անցկացնել խորհրդատվություն և վարպետության դաս:
Գյումրու «Լենտեքս» գործարան արտադրության պետ և անվտանգության ինժեներ տկն. Աստոյանը ուսանողներին ներկայացրեց գործարանի տարբեր արտադրական գործընթացները, դրանց ճիշտ կազմակեպման ձևերը: Ցուցադրվեց նոր ներմուծած հոսքագծի աշխատանքը, որը գուլպա-նասկեղենի արտադրությունը կատարում էր նախնականից մինչև վերջնական փուլ:
Այցելության ավարտին տարբեր արտադրամասերում շահագործվող սարքավորումների աշխատանքային գործընթացներն ուսումնասիրելու ընթացքում ապագա ռադիոմեխանիկների մոտ առաջացան մասնագիտական հարցեր, որոնք քննարկվեցին և պարզաբանվեցին համապատասխան մասնագետների կողմից:
Մասնագիտական լրացուցիչ գիտելիքներով և փորձով հարստացած ուսանողներն իրենց տպավորությունները կիսեցին արտադրական ուսուցման դասաժամին` նշելով, որ այն որպես վարպետության դաս խիստ գործնական էր և արդյունավետ:
Կազմակերպիչ՝ արտադրական ուսուցման վարպետ Ալ.Նազարյան




