<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ> ինտելեկտուալ խաղ-մրցույթ

23/03/2018

2018 թվականի մարտի 22-ին Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց <Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ> ինտելեկտուալ խաղ-մրցույթ բոլոր կուրսերի մասնակցությամբ: Յուրաքանչյուր թիմ կազմված էր հինգ մասնակցից և ուներ իր անվանումը: 
 Մրցույթի նպատակն էր ընդլայնել ուսանողների ինտելեկտուալ իմացության մտահորիզոնը, զարգացնել թիմային աշխատանքը և կազմակերպել ուսանողների նպատակային ժամանցը: Հարցաշարում ընդգրկված էր տարբեր ոլորտների վերաբերյալ տրամաբանական հարցեր: Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Երաժշտական ընդմիջումների ժամանակ հայրենասիրական երգ ու պարով ելույթ ունեցան ուսումնարանի սաները:
Ավարտին  կատարվեց խաղի արդյունքների ամփոփում.
I տեղ - <Ոսկիներ> /<Ոսկերչություն՝ ոսկերիչ> II կուրս/,
II տեղ - <Գարեգին Նժդեհ> /<Ոսկերչություն՝ ոսկերիչ>  III կուրս/,
III տեղ - <Շիրակ> /<Ոսկերչություն՝ ոսկերիչ> և <Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար> I կուրս/:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Մրցույթի կազմակերպիչ՝ Ռ.Պետրոսյան