- Հայերեն
- Français
- English
«Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համագործակցություն
2024 թվականի հունվարի 26-ին «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, ուսումնարանի «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին, որպես «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապ այմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի ակտիվ մասնակիցների՝ շնորհեց վկայականներ։ Հասարակական կազմակերպության հետ կրթօջախի նպատակային և արդյունավետ համագործակցության արդյունքում կազմակերպվել և իրականացվել են գործնական պարապմունքներ, որոնք խթանել են սովորողների մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորումը։
Բովանդակային և ճիշտ աշխատաոճն է ապահովում բանիմաց արհեստագործների պատրաստումը, ովքեր ապագայում դառնալու են պահանջված հմուտ մասնագետներ։ Վարպետ-դասախոս Վ․Բագրատունին առաջնորդվում է նմանատիպ սկզբունքով․ «Արհեստավարժ և գիտակ մասնագետի կոչման ճշմարտացիության ապացույցը սերն է այն քրտնաջան աշխատանքի նկատմամբ, որը պահանջում է»։




