«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ/ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ»

24/11/2023

2023 թվականի նոյեմբերի 24-ին Քաղաքացիական կրթությանը և առողջ ապրելակերպին վերաբերող միջոցառման «Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցություն և հավասար հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում անցկացվեց «Գենդերային հավասարություն/անհավասարություն» թեմայով զեկույց-քննարկումը, որի կազմակերպիչներն էին «Քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի դասախոսներ Ս․ Ավետիսյանը և Ք. Գրիգորյանը։ Նպատակն էր ներկայացնել գենդերային հավասարության դերն ու նշանակությունը, գենդերային կարծրատիպերի խորացնող խտրականության բացասական ազդեցությունը հասարակության վրա, գենդերային կարծրատիպերի ներգործությունը անձի կյանքի ողջ ընթացքի վրա և գենդերային կարծրատիպերով պայմանավորված քաղաքացու հասարակական գիտակցական ակտիվությունը։ Միջոցառմանը մասնակցեցին թվով 25 ուսանողներ, ովքեր հանդես եկան թեմայի շուրջ իրենց առանձնահատուկ պատկերացումներով, տեսակետներով և կարծիքներով, տարաբնույթ նկատառումներով, ինչպես նաև հաղթահարված կարծրատիպերով։