- Հայերեն
- Français
- English
Ամանորյա տոնավաճառ - ցուցահանդես վաճառք








2022թ․ դեկտեմբերի 28 -ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում ընթացավ Ամանորյա տոնավաճառ - ցուցահանդես վաճառք։
Հայաստանում ֆրանսիական համալսարանը հյուրընկալել էր Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ուսանողական ընկերությունների», «Գաղափարից բիզնես» սոցիալական ձեռնարկության և կարճաժամկետ ուսուցման ծրագրերի մասնակից, արցախյան պատերազմում վիրավորում ստացած երիտասարդներին։ Ցուցադրվում են նրանց ձեռքի աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակ լուծումներով և մտքի թռիչով։
Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է նրանց նոր գաղափարները կյանքի կոչելուն։
Սա մի նախաձեռնություն է, որը մոտիվացնում է նմուշների հեղինակներին՝ հասնելու իրենց նպատակին․․․
Շնորհակալություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռելու համար։
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան




